20:20  ,  16 սեպտեմբերի, 2014

Զիդանը ցանկանում է աշխատել ուժեղագույնների լիգայում

Մադրիդի «Ռեալի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտածում է ուժեղագույնների լիգայում հանդես եկող ակումբ գլխավորելու մասին:

«Մինչեւ մրցաշրջանի ավարտը կաշխատեմ «Կաստիլիայում», իսկ հետո տեսնենք, թե ինչ կլինի: Ունեմ բավականաչափ ամբիցիաներ ուժեղագույնների լիգայում հանդես եկող ակումբ գլխավորելու համար: Իհարկե, դա այնքան էլ հեշտ չի լինի»,- Զիդանի խոսքը մեջբերում է RMC-ն:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում օգնում էր «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում