19:55  ,  16 սեպտեմբերի, 2014

Գվարդիոլա. Եթե Ալոնսոն շարունակի խաղալ այսպես, նա կմահանա մեկ ամսից

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գովեստի խոսքեր է ասել թիմի իսպանացի նորեկ Խաբի Ալոնսոյի հասցեին: Իսպանացի մասնագետի խոսքով՝ 32-ամյա ֆուտբոլիստը չափազանց մեծ էներգիա է ծախսում խաղերի ժամանակ:

«Մյուս ֆուտբոլիստները խաղի ժամանակ պետք է օգնեն Խաբի Ալոնսոյին: Եթե նա շարունակի այսպիսի մեծ ջանքեր գործադրել խաղերին, ապա մեկ ամսից կմահանա: Չի կարելի խաղի ժամանակ ծախսել այդքան էներգիա»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոն այս ամռանը Մադրիդի «Ռեալից» էր տեղափոխվել «Բավարիա»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում