19:35  ,  16 սեպտեմբերի, 2014

«Մեծ սաղավարտ». Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Վիշի Անանդի հետ

ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանը եւ շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդ Վիշվանաթան Անադը խաղաղությամբ բաժանվեցին Իսպանիայի Բիլբաո քաղաքում ընթացող շախմատի «Մեծ սաղավարտի» 2014թ. խաղարկության եզրափակիչ փուլի երրորդ տուրում: Պարտիան ավարտվեց 34-րդ քայլում: Հայ գրոսմայստերը խաղում էր սեւերով:

Տուրի մյուս պարտիայում ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովը սպիտակներով հաղթեց իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսին: 

Երրորդ տուրից հետո Անանդն ունի 7 միավոր, Արոնյանը՝ 5, Պոնոմարյովը՝ 3, իսկ Վալյեխոն՝ 1:

Հիշեցնենք, որ Բիլբաոյում հաղթանակի համար տրվում է 3 միավոր, ոչ ոքիի համար՝ 1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում