19:17  ,  16 սեպտեմբերի, 2014

Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահը որոշել է դառնալ ռեստլեր (ֆոտո)

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի եւ Բրեմենի «Վերդերի» նախկին դարպասապահ Տիմ Վիզեն որոշել է դառնալ ռեստլեր: 32-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է գերմանական «Հոֆֆենհայմը», որից նա հեռացել է հունվարին: Դրանից հետո դարպասապահը սկսել է այցելել մարզասրահ:

«Առաջարկ եմ ստացել ռեստլինգի մարտեր կազմակերպող ընկերությունից: Նրանք ցանկանում են, որ դառնամ մարտիկ: Ես քննարկում եմ այդ տարբերակը եւ չեմ վախենում մարտերից: Ինչո՞ւ պետք է հրաժարվեմ: Ռեստլինգը շատ ճանաչված մարզաձեւ է, հատկապես՝ ԱՄՆ-ում: Հաջորդ շաբաթ գործակալիս հետ կքննարկամ այդ առաջարկը»,- Վիզեի խոսքը մեջբերում է The Guardian-ը:

Տիմ Վիզեն Գերմանիայի հավաքականում խաղացել է 2008-2012-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում