18:33  ,  16 սեպտեմբերի, 2014

Ռուսաստանին կարող են արգելել միջազգային մրցաշարերի անցկացումը

Եվրոպական միությունը (EC) մտադիր է Ռուսաստանին զրկել միջազգային մարզական մրցաշարերի անցկացման իրավունքից: Պատճառը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ քաղաքական իրավիճակն է, գրում է Bild-ը:

Խոսքը նաեւ ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության, Ֆորմուլա-1-ի Սոչիի Մեծ Մրցանակի, տափօղակով հոկեյի աշխարհի 2016թ. առաջնության եւ լողի աշխարհի 2015թ. առաջնության մասին է:

Պատժամիջոցը կարող է ուժի մեջ մտնել սեպտեմբերի 23-ից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում