18:16  ,  16 սեպտեմբերի, 2014

«Ռեալի» հատուկ համազգեստը՝ Չեմպիոնների լիգայի համար (ֆոտո)

Մադրիդի «Ռեալը» ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2014/15թթ. մրցաշարում հանդես կգա հատուկ համազգեստով, գրում է Marca-ն:

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի մարզաշապիկի աջ ձեռքին 10 թիվն է: Արքայական ակումբը Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում 10-րդ տիտղոսը նվաճել էր նախորդ մրցաշրջանում:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում Կարլո Անչելոտիի թիմը սեպտեմբերի 16-ին ընդունելու է շվեյցարական «Բազելին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս