17:59  ,  16 սեպտեմբերի, 2014

Արաս Օզբիլիս. Սկսեցի վերականգնողական փուլը (վիդեո)

Հռոմում սեպտեմբերի 6-ին վիրահատված Արաս Օզբիլիսը սկսել է վերականգնողական փուլը: Այդ մասին Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը գրել է Instagram-ում՝ տեղադրելով տեսանյութ:

«Օր երկրորդ: Միանգամից սկսեցի վերականգնողական փուլը: Շնորհակալություն բոլորին բարեմաղթանքների եւ աջակցության համար»,- գրել է Օզբիլիսը:

Հիշեցնենք, որ դա Արասի ծնկի երկրորդ վիրահատությունն էր: Նա վնասվածք էր ստացել մայիսի 31-ին կայացած Ալժիրի հավաքականի հետ ընկերական խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում