17:33  ,  16 սեպտեմբերի, 2014

Գյումրիի նորաբաց ֆուտբոլային ակադեմիա. Հայացք ներսից

Գյումրիի նորաբաց ֆուտբոլային ակադեմիան լավագույններից մեկն է տարածաշրջանում։ Ակադեմիան հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) ու ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի կողմից իրականացված համատեղ ներդրումային ծրագրի արդյունքում:

Ծրագիրը մեկնարկել է 2011-ի նոյեմբերին՝ ավարտվելով 2014-ի օգոստոսին: Ակադեմիան ունի ժամանակակից ֆուտբոլի սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Գյումրիում նախագահին ներկայացրել են ակադեմիայի ծրագրերը, որոնց շրջանակում նախատեսում է տեղի մասնագետների համար կազմակերպել մարզչական կրթական դասընթացներ, դրանց արդյունքում վերապատրաստված ու համապատասխան արտոնագրեր ստացած մարզիչներն իրավունք կստանան աշխատելու ակադեմիայում: Ակադեմիայում կարող են մարզվել մինչեւ 1000 մարզիկներ, աշխատել՝ մոտ 40 գյումրեցիներ:

Տեսանյութը՝ ՀՖՖ-ի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս