16:25  ,  16 սեպտեմբերի, 2014

Գրոսկրոյցի եւ Պոդոլսկու գրազը (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Քեւին Գրոսկրոյցը եւ Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Լուկաշ Պոդոլսկին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի հանդիպումից առաջ գրազ են եկել, հաղորդում է Bild-ը։

Պարտվողը պետք է Գերմանիայի հավաքականի իր թիմակցին քյաբաբ հյուրասիրի։

«Բորուսիա» - «Արսենալ» խաղը կկայանա Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում