15:51  ,  16 սեպտեմբերի, 2014

«Չելսին» կբարձրացնի Էդեն Ազարի աշխատավարձը

Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը կերկարաձգի պայմանագիրը Լոնդոնի «Չելսիի» հետ, հաղորդում է Daily Mail-ը։

Անգլիական ակումբը կբարձրացնի 23-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը մինչեւ շաբաթական 200 հազար ֆունտ ստերլինգ։ Այժմ նա շաբաթական ստանում է 185 հազար ֆունտ ստերլինգ։

Ազարի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2017 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում