15:26  ,  16 սեպտեմբերի, 2014

Բրազիլական ակումբը զրկվել է 21 միավորից

Մինաս Ժերաիսի «Ամերիկա» ակումբը, որը հանդես է գալիս Բրազիլիայի երկրորդ դիվիզիոնում, զրկվել է 21 միավորից՝ վերջին խաղերից մեկում կանոնակարգը խախտելու համար, հաղորդում է Todomercadoweb.es-ը։

Բրազիլական ակումբը խաղադաշտ է դուրս բերել ֆուտբոլիստի, ով ընթացիկ մրցաշրջանում հանդես է եկել երկու այլ ակումբներում, ինչն արգելված է։

«Ամերիկան» այժմ եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում