15:08  ,  16 սեպտեմբերի, 2014

Ռոման Բերեզովսկի. Գեւորգ Ղազարյանին հարցրել եմ «Պանատինաիկոսի» մասին

Խոսել եմ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանի հետ, ով հանդես է գալիս «Պանատինաիկոսի» գլխավոր մրցակցի՝ «Օլիմպիակոսի» կազմում, ասել է Մոսկվայի «Դինամոյի» եւ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին՝ խոսելով Եվրոպայի լիգայի խմբային փուլի՝ հունական «Պանատինաիկոսի» հետ հանդիպման մասին։

«Նա մի քանի հետաքրքրիր բան պատմեց «Պանատինաիկոսի» մասին։ Մասնավորապես, որ ամռանը նրանց կազմը երիտասարդացել է։ Չեմ կարծում, որ ընդունելությունն ավելի թեժ կլինի, քան Կիպրոսում։  

«Պանատինաիկոսը» եւ ՊՍՎ-ն մեծ անուններ ունեն եվրոպական ֆուտբոլում։ Հետաքրքիր է փորձել սեփական ուժերն այդպիսի ակումբների դեմ խաղերում։ Շատ ենք ցանկանում լավ մեկնարկել եւ դուրս գալ փլեյ-օֆֆ»,- 40-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ «Պանատինաիկոս» - «Դինամո» խաղը կկայանա սեպտեմբերի 18-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում