14:02  ,  16 սեպտեմբերի, 2014

Արայիկ Բաղդադյան. Աշխարհի առաջնության ձախողման պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա

Գիտեք, որ առաջնությանը մեկնել ենք 5 ըմբիշներով: Ոչ ոք չարդարացրեց իմ սպասելիքները:

Այդ մասին սեպտեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսում ասել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը՝ խոսելով Տաշքենդում կայացած աշխարհի առաջնությունը տապալելու պատճառների մասին։

«Գարիկ Բարսեղյանը թույլ տվեց տակտիկական սխալ, որի արդյունքում պարտվեց: Վոլոդյա Ֆրանգուլյանը ռուս ըմբիշին պարտվեց, բայց նա կռիվ տվեց եւ իր ուժերի չափով մասնակցեց: Գրիգոր Գրիգորյանը երկրորդ գոտեմարտում հավասար պայքարում պարտվեց։ Այնտեղ մրցավարական թերություն կար, բայց չեմ ցանկանում այդ պարտությունը գցել մրցավարների վրա: Առաջին հերթին դա տղաների սխալն է:

Տղաները շատ ընկճված են, պետք չէ նրանց անհանգստացնել: Ես ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Սա սպարտ է, ամեն ինչ պատահում է: Աշխատելու ենք մեր սխալների վրա եւ առաջ ենք շարժվելու:

Ինչ վերաբերում է նոր կանոններին, ապա մրցավարները սկսել են ավելի ուշադիր դատել, սակայն, որտեղ կա մարդու գործոն, վրիպում չի կարող չլինել:

Առիթից օգտվելով՝ շնորհավորում եմ մեր հունահռոմեական ըմբշամարտի թիմին եւ Լեւոն Ջուլֆալակյանին այս փառահեղ հաղթանակների համար»,- ասել է Արայիկ Բաղդադյանը։

Շուշանիկ Հակոբյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում