12:52  ,  16 սեպտեմբերի, 2014

Երկրպագուները փորձել են հարվածել Բեյլի ավտոմեքենային

Մադրիդի «Ռեալի» եւ Ուելսի հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլը ենթարկվել է երկրպագուների հարձակման։

Արքայական ակումբի վերջին արդյունքներից դժգոհ երկրպագուները փորձել են հարվածել 25-ամյա ֆուտբոլիստի ավտոմեքենային։

Հիշեցնենք, որ Մադրիդի «Աթլետիկոյի» հետ վերջին խաղում Կարլո Անչելոտիի թիմը պարտվել էր 1։2 հաշվով։ Պրիմերայի երրորդ տուրից հետո «Ռեալն» ունի ընդամենը երեք միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում