12:02  ,  16 սեպտեմբերի, 2014

Հայաստանի պատանեկան հավաքականը մեկնել է Խորվաթիա

Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը մեկնել է Խորվաթիա, որտեղ երկու ընկերական հանդիպում կանցկացնի Խորվաթիայի մինչեւ 17 տարեկանների թիմի հետ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Առաջին հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին՝ Երեւանի ժամանակով 19:00-ին, իսկ երկրորդ հանդիպումը՝ սեպտեմբերի 18-ին եւ կմեկնարկի 13:00-ին: Հավաքականը հանգրվանել է Զագրեբի «Հոլիդեյ» հյուրանոցում: Գլխավոր մարզիչ Արամ Դանիելյանն առաջիկա խաղերին մասնակցելու համար հրավիրել էր 21 ֆուտբոլիստների.

Դարպասապահներ 

Վարդան Վարդանյան «Փյունիկ»

Մարկ Գրիգորյան «Դոնաֆելդ» (Ավստրիա) 

Պաշտպաններ Նարեկ Միքայելյան «Փյունիկ»     

Ռոբերտ Մարության «Փյունիկ»

Էդգար Գրիգորյան «Բանանց»  

Լեւոն Գեւորգյան «Բանանց»   

Հայկ Սարգսյան «Բանանց»

Գրիգորի Էմեքսուզյան «ԲԿՄԱ» (Մոսկվա, Ռուսաստան) 

Կիսապաշտպաններ 

Արման Խաչատրյան «Բանանց» 

Վլադ Ասլանյան «Բանանց» 

Հովհաննես Հարությունյան «Փյունիկ»

Վիգեն Կարապետյան «Փյունիկ»

Էմիլ Ղուկասյան «Փյունիկ»

Արթուր Նադիրյան «Փյունիկ»      

Դանիել Պետրոսյան «Փյունիկ»     

Դավիթ Բաղդասարյան «Փյունիկ»     

Էդուարդ Մանուկյան «Փյունիկ»  

Հայկ Գալստյան «Հոֆենհայմ» (Գերմանիա) 

Հարձակվողներ 

Աշոտ Գրիգորյան «Միկա» 

Էրիկ Պետրոսյան «Փյունիկ»     

Էդգար Մովսիսյան «Բանանց»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով