11:16  ,  16 սեպտեմբերի, 2014

Վենգեր. Կլոպը «Բորուսիային» ոգեշնչել է սխրագործությունների

Շատ եմ հարգում Յուրգեն Կլոպին։ Նրա կարիերան շատ սրընթաց է եղել։ Յուրգենը ոգեշնչել է «Բորուսիային» սխրագործությունների, ասել է Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը՝ խոսելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղի, ինչպես նաեւ գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին։

«Հնարավոր է, որ նա շատ բաներ ինձանից լավ է անում։ Ինձ շատ է դուր գալիս Կլոպի թիմի հարձակողական, դինամիկ ֆուտբոլը։

Մեզ վրա անդրադարձավ Մաթյե Դեբյուշիի վնասվածքը, քանի որ այնքան էլ մեծ ընտրություն չունենք պաշտպանությունում։ Այժմ յուրաքանչյուր կորուստ կարող է ճակատագրական լինել»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Հիշեցնենք, որ «Բորուսիա» - «Արսենալ» խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում