10:52  ,  16 սեպտեմբերի, 2014

Վան Բաստենը կշարունակի աշխատել «ԱԶ Ալկմարում»

Հոլանդիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Մարկո վան Բաստենը սեպտեմբերի 16-ին կվերադառնա «ԱԶ Ալկմար»։ Հոլանդական ակումբի գլխավոր մարզիչը հաղթահարել է սրտի հետ խնդիրները, որոնք նրան անհանգստացնում էին ամռանը, եւ պատրաստ է վերսկսել աշխատանքը, հաղորդում է Goal.com-ը։

Հիվանդության պատճառով 49-ամյա մասնագետը երկու շաբաթով դադարեցրել էր մարզչական աշխատանքը՝ թիմի ղեկավարությունը հանձնելով օգնականներին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վան Բաստենը կհեռանա «ԱԶ Ալկմարի» գլխավոր մարզիչի պաշտոնից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում