00:53  ,  16 սեպտեմբերի, 2014

Սիմեոնե. Ամենաբարդը կլինի «Օլիմպիակոսի» հետ խաղը

Նոր թիմ ենք կառուցում։ Որոշ ֆուտբոլիստներ լքեցին մեզ, մյուսները համալրեցին մեր կազմը, ասել է Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն՝ խոսելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ հունական «Օլիմպիակոսի» հետ խաղի մասին։

«Փորձում ենք նրանց ծանոթացնել մեր խաղային փիլիսոփայության հետ, որի շուրջ թիմ ենք կառուցում։ Շատ ժամանակ ունեինք «Ռեալի» դեմ հանդիպմանը։ Այսօր կորոշենք, թե ով է լինելու մեկնարկային կազմում։

Սա ամենաբարդ հանդիպումը կլինի մեր խմբում։ «Օլիմպիակոսն» արտակարգ խաղ է ցուցադրում տանը»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանն չի ընդգրկվել Հունաստանի չեմպիոնի հայտացուցակում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում