00:24  ,  16 սեպտեմբերի, 2014

Չեմպիոնների լիգայի հաղթողը կստանա նվազագույնը 37.4 միլիոն եվրո

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2014-2015 մրցաշարի հաղթողը ՈւԵՖԱ-ից կստանա 37.4 միլիոն եվրո։ Այդ գումարը կարող է նաեւ աճել հեռարձակման իրավունքների վաճառքից, հաղորդում է Tuttomercatoweb.com-ը։

Խմբային փուլի բոլոր մասնակիցները կստանան նվազագույնը 8.6 միլիոն եվրո։ Ընդհանուր առմամբ, 32 մասնակիցների միջեւ կբաշխվի 900 միլիոն եվրո։

Չեմպիոնների լիգայի խմբային փուլը կմեկնարկի սեպտեմբերի 16-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում