23:58  ,  15 սեպտեմբերի, 2014

Արաս Օզբիլիս. Այսօր երկար ճանապարհ է սկսվում (ֆոտո)

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը խոսել է սեպտեմբերի 15-ին Հռոմում կայացած ծնկի վիրահատության մասին։ 24-ամյա ֆուտբոլիստն Instagram-ի իր էջում շնորհակալություն է հայտնել աջակցության համար։

«Վիրահատությունը հաջող է անցել։ Շնորհակալություն պրոֆեսոր Մարիանիին։ Այսօր սկսվում է երկար ճանապարհ, եւ ես կվերադառնամ ավելի ուժեղ։ Վերջին ամիսները բավականին բարդ էին։ Շնորհակալություն ձեզ աջակցության համար»,- գրել է Օզբիլիսը։

Հիշեցնենք, որ Օզբիլիսը վնասվածք է ստացել մայիսի 31-ին կայացած Ալժիրի դեմ ընկերական հանդիպման ժամանակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում