22:17  ,  15 սեպտեմբերի, 2014

Կլոպ. Շատ բան է փոխվել «Արսենալի» հետ առաջին դիմակայությունից հետո

Լավ ենք նախապատրաստվել հանդիպմանը՝ ուսումնասիրելով մրցակցի մարտավարությունը, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը՝ խոսելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ Լոնդոնի «Արսենալի» հետ խաղի մասին։

«Կփորձենք ցուցադրել մեր խաղը։ «Արսենալը» լավ տեսք ունի թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում։ Շատ բան է փոխվել առաջին հանդիպումից հետո։ Սվեն Բենդերը պատրաստ է վաղվա հանդիպմանը, իսկ Յոյիչի վերաբերյալ ամեն ինչ պարզ կդառնա առավոտյան։ Ուրախ ենք, որ Կագավան վերադարձել է։ Առաջին հանդիպումը նա շատ լավ անցկացրեց»,- Կլոպի խոսքը մեջբերում է դորտմունդցիների թվիթերյան էջը։

Հիշեցնենք, որ «Բորուսիա» - «Արսենալ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 16-ին։ Մեկնարկը՝ Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում