21:14  ,  15 սեպտեմբերի, 2014

«Մեծ սաղավարտ». Լեւոն Արոնյանի առաջին հաղթանակը

ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանն առաջին հաղթանակն է տարել Իսպանիայի Բիլբաո քաղաքում ընթացող շախմատի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ փուլի երկրորդ տուրում:

Հայաստանի ուժեղագույն շախմատիստը սպիտակներով հաղթել է ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովին։ Պարտիան ավարտվել է 51-րդ քայլում։

Տուրի մյուս պարտիայում հնդիկ Վիշվանաթան Անանդը սեւերով հաղթել է իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսին։

Երկրորդ տուրից հետո Արոնյանն ունի 4 միավոր։ Մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է Անանդը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով