23:18  ,  15 սեպտեմբերի, 2014

Միջազգային ֆեդերացիան քննադատել է կոլումբացի հեծանվորդուհիների «մերկ համազգեստը» (ֆոտո)

Հեծանվորդների միջազգային ֆեդերացիայի (UCI) նախագահ Բրայան Կուկսոնը քննադատել է կոլումբական «Բոգոտա Ումանա» թիմի նոր համազգեստը, հաղորդում է Independent-ը։

«Այդպիսի համազգեստն անընդունելի է»,- ասել է Կուկսոնը։ 

Հեծանվորդուհիները «Տոսկանա Տուրի» մրցումներին էին մասնակցել համազգեստով, որը մասամբ մարմննագույն է։ Այդ պատճառով ստեղծվում է տպավորություն, որ մարզուհիները մերկ են գոտկատեղից ներքեւ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս