19:47  ,  15 սեպտեմբերի, 2014

Ալեքսանդր Տոչիլին. Ռոման Բերեզովսկին դեռ մեծ օգուտ կբերի «Դինամոյին»

Ոչ մի դեպքում համաձայն չեմ, որ եթե խաղում է 40-ամյա Բերեզովսկին, ապա «Դինամոյում» դարպասապահի խնդիր կա, ասել է Մոսկվայի «Դինամոյի» նախկին ավագ Ալեքսանդր Տոչիլինը՝ խոսելով ռուսական ակումբի եւ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու մասին։

«Եթե 36-ամյա Բուֆոնը դեռ խաղում է «Յուվենտուսում», մի՞թե դա նշանակում է, որ այնտեղ դարպասապահի խնդիր կա։ Ով ավելի լավ պատրաստ է, նա էլ դուրս է գալիս խաղադաշտ։

Քանի՞ անգամ Ռոմանը փրկեց թիմին «Զենիթի» դեմ խաղում։ Նրա նման պրոֆեսիոնալ դեռ գտնել է պետք։ Խաղացել եմ «Դինամոյում»։ Նա երբեք չի հանձնվել, նույնիսկ երբ ողնաշարի հետ խնդիր ուներ։ Հենց դա էլ նրան թույլ է տալիս հանդես գալ այս տարիքում։ Չեմ կասկածում, որ նա դեռ մեծ օգուտ կբերի «Դինամոյին»,- Տոչիլինի խոսքը մեջբերում է Sport-Express-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում