18:49  ,  15 սեպտեմբերի, 2014

«Ուրալի» անհաջող այցը Պերմ

Եկատերինբուրգի «Ուրալը» Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում հյուրընկալվելիս 1։2 հաշվով պարտվեց Պերմի «Ամկարին»։ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը հյուրերի մեկնարկային կազմում էր եւ մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ 

Այս պարտությունից հետո «Ուրալն» ունի մեկ միավոր եւ գտնվում է նախավերջին տեղում։ «Ամկարը» 7 միավորով բարձրացավ 11-րդ տեղ։ 

Ռուսաստանի առաջնություն, 7-րդ տուր

«Ամկար» - «Ուրալ»՝ 2։1

Դավիդ Ձախով, 5, Գեորգի Պեյեւ, 32 - Ֆյոդոր Սմոլով, 12

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում