12:40  ,  15 սեպտեմբերի, 2014

ATP. Փոփոխություն՝ լավագույն տասնյակում

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ու Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) սեպտեմբերի 15-ին հրապարակել են վարկանիշային թարմացված աղյուսակները:

Կանանց լավագույն տասնյակն անփոփոխ է, իսկ տղամարդկանց պայքարում կանադացի Միլոշ Ռաոնիչը շրջանցել է չեխ Տոմաշ Բերդիխին՝ բարձրանալով 6-րդ տեղ: Բրիտանացի Էնդի Մարեյը նահանջել է 12-րդ տեղ:

ATP, վարկանիշային աղյուսակ  

1 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - 12150 միավոր
2 (2). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) - 8665
3 (3). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) - 8170
4 (4). Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա) - 5690
5 (5). Դավիդ Ֆերեր (Իսպանիա) - 4495
6 (7). Միլոշ Ռաոնիչ (Կանադա) - 4200
7 (6). Տոմաշ Բերդիխ (Չեխիա) - 4175
8 (8). Կեյ Նիշիկորի (Ճապոնիա) - 3865
9 (9). Մարին Չիլիչ (Խորվաթիա) - 3845
10 (10). Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) - 3710

WTA-ի վարկանիշային աղյուսակ

1 (1). Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) - 9430
2 (2). Սիմոնա Հալեպ (Ռումինիա) - 6160
3 (3). Պետրա Կվիտովա (Չեխիա) - 5926
4 (4). Մարիա Շարապովա (Ռուսաստան) - 5575
5 (5). Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան) - 5380
6 (6). Լի Նա (Չինաստան) - 5270
7 (7). Էժենի Բուշար (Կանադա) - 4433
8 (8). Անժելիկ Կերբեր (Գերմանիա) - 4400
9 (9). Կարոլին Վոզնյացկի (Դանիա) - 4305
10 (10). Անա Իվանովիչ (Սերբիա) - 3855

Լուսանկարում՝ Միլոշ Ռաոնիչ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում