12:11  ,  15 սեպտեմբերի, 2014

Պրեմյեր լիգա. Ռունին հավասարվեց Անրիին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին, սեպտեմբերի 14-ին գրավելով Լոնդոնի «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» դարպասը, անգլիական Պրեմյեր լիգայում իր գոլերի քանակը հասցրել է 175-ի:

Անգլիայի առաջնությունում 377 խաղի մասնակցած 28-ամյա Ռունին այդ ցուցանիշով հավասարվել է Ֆրանսիայի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրիին, ով 175 խփել է 258 հանդիպումներում, փոխանցում է Daily Mail-ը:

Պրեմյեր լիգայի ռմբարկուների ցուցակը գլխավորող Ալան Շիրերը 441 խաղում դարձել է 260 գոլի հեղինակ: Երկրորդ տեղում գտնվող Էնդի Քոուլն աչքի է ընկել 187 անգամ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում