11:30  ,  15 սեպտեմբերի, 2014

Հայ ըմբիշները Տաշքենդից ժամանեցին Երեւան (ֆոտոշարք)

Տաշքենդում ավարտված աշխարհի 2014թ. առաջնությանը մասնակցած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 15-ի առավոտյան Ուզբեկստանի մայրաքաղաքից ժամանեց Երեւան:

«Զվարթնոց» օդանավակայանում հայ ըմբիշներին դիմավորեցին բազմաթիվ երկրպագուներ:

Հիշեցնենք, որ օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորած թիմը 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանի եւ 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի հաղթանակների շնորհիվ Տաշքենդում նվաճել էր 2 ոսկե մեդալ, իսկ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ավելի վաղ վերադարձել էր առանց մեդալի:

Ֆոտո՝ Շուշանիկ Հակոբյան / NEWS.am Sport


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում