11:16  ,  15 սեպտեմբերի, 2014

Դարպասապահ Ռոժերիո Սենիի 120-րդ գոլը

«Սան Պաուլուի» բրազիլացի դարպասապահ Ռոժերիո Սենին խփել է կարիերայի 120-րդ գոլը: Դա տեղի է ունեցել «Կրուզեյրոյի» դեմ ֆուտբոլի Բրազիլիայի առաջնության 21-րդ տուրի խաղում, որում «Սան Պաուլուն» հաղթել է 2:0 հաշվով: 41-ամյա դարպասապահը 36-րդ րոպեին անվրեպ է իրացրել 11 մետրանոց հարվածը՝ բացելով խաղի հաշիվը:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանից հետո Ռոժերիո Սենին ավարտելու է կարիերան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում