01:44  ,  15 սեպտեմբերի, 2014

Լեոնիդ Ֆեդուն. «Սպարտակում» Ձյուբան համար առաջինն է

Մոսկվայի «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում «Տորպեդոյի» նկատմամբ հաղթանակից հետո խոսել է ռուս հարձակվող Արտյոմ Ձյուբայի եւ ծնկի վիրահատությունից վերականգնվող Յուրա Մովսիսյանի մասին: 

«Այսօր Ձյուբան դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ՝ կատարելով մեծ աշխատանք: Չգիտեմ ինչպես է հավաքականում, բայց «Սպարտակում» նա համար առաջինն է: Պետք չէ մոռանալ նաեւ, որ շուտով կսկսի խաղալ Յուրա Մովսիսյանը, ով մրցակցություն կստեղծի Արտյոմի համար»,- Ֆեդունի խոսքը մեջբերում է «Սպորտ Էքսպրեսը»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին «Սպարտակն» առաջին հաղթանակը տարավ իր նոր՝ «Օտկրիտիե Արենա» ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում