09:29  ,  15 սեպտեմբերի, 2014

ԱԱ-2014. Dream team-ը 2 ներկայացուցիչ ունի խորհրդանշական հավաքականում

Բասկետբոլի տղամարդկանց ԱՄՆ-ի եւ Սերբիայի հավաքականների միջեւ աշխարհի առաջնության եզրափակիչից հետո ընտրվել է մրցաշարի խորհրդանշական հավաքականը:

Չեմպիոնի տիտղոսը նվաճած Dream team-ն ունի 2 ներկայացուցիչ՝ «Քլիվլենդի» պաշտպան Կայրի Իրվինգը եւ «Դենվերի» կենտրոնական Ֆարիդ Քենեթը: Հնգյակում տեղ են գտել նաեւ սերբ խաղարկող Միլոշ Թեոդոսիչը, ֆրանսիացի հարձակվող Նիկոլյա Բատյումին եւ իսպանացի կենտրոնական Պո Գազոլը, փոխանցում է AS-ը:

Հիշեցնենք, որ Իսպանիայում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչում ամերիկացիները հաղթեցին 129:92 հաշվով՝ պաշտպանելով չորս տարի առաջ Թուրքիայում նվաճած չեմպիոնական տիտղոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում