00:50  ,  15 սեպտեմբերի, 2014

ԱՄՆ-ի հավաքականը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Բասկետբոլի տղամարդկանց ԱՄՆ-ի հավաքականը պաշտպանեց 4 տարի առաջ Թուրքիայում նվաճած աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Իսպանիայում ավարտված աշխարհի 2014թ. առաջնության եզրափակիչում Dream team-ը ոչ մի շանս չտվեց սերբերին՝ առավելության հասնելով 37 միավորի տարբերությամբ՝ 129:92: Մադրիդում կայացած խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստն էր «Քլիվլենդի» պաշտպան Կայրի Իրվինգը, ով ԱՄՆ-ի թիմի կազմում 26 միավոր հավաքելուց բացի, ճանաչվեց նաեւ մրցաշարի լավագույն խաղացող: Ամերիկացիները ոչ մի պարտություն չկրեցին մրցաշարում:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր էին դարձել ֆրանսիացիները, ովքեր երրորդ տեղի խաղում հաղթել էին Լիտվայի հավաքականին:

ԱԱ-2014, եզրափակիչ 

ԱՄՆ Սերբիա՝ 129:92 (35:21, 32:20, 38:26, 24:25) 

Երրորդ տեղի խաղ

Լիտվա – Ֆրանսիա՝ 93:95 (19:22, 23:21, 29:21, 22:31) 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում