23:26  ,  14 սեպտեմբերի, 2014

Դի Մարիա. «Մանչեսթեր Յունայթեդում» առաջին գոլս անակնկալ չէր

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան մեկնաբանել է Պրեմյեր լիգայի չորրորդ տուրում Լոնդոնի «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» նկատմամբ վստահ հաղթանակը:

«Շատ ուրախ եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում առաջին գոլս խփեցի տնային խաղում: Այս խաղին նախապատրաստվել էինք մեկ շաբաթ, այդ պատճառով գոլս անակնկալ չէր ինձ համար»,- Դի Մարիայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ ՔՊՌ-ի դեմ խաղի 67-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն, ով նորամուտը նշեց «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում