22:27  ,  14 սեպտեմբերի, 2014

Համալրում՝ «Ուլիսի» մարզչական շտաբում

Նախկինում հայտնի դարպասապահ Մայիս Ազիզյանն աշխատանքի է անցել Երեւանի «Ուլիսի» մարզչական շտաբում: Ազիզյանը կաշխատի երեւանյան ակումբի դարպասապահների հետ, հայտնում է թիմի ֆեյսբուքյան էջը:

Նշվում է, որ «Ուլիսի» դարպասապահները վերջերս մարզվում էին առանց մարզիչի:

Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրից հետո Սուրեն Չախալյանի թիմը 16 միավորով առաջատարն է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում