21:22  ,  14 սեպտեմբերի, 2014

Բունդեսլիգա. Օրվա արդյունքները

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունում սեպտեմբերի 14-ին անցկացվեցին երրորդ տուրի վերջին 2 խաղերը: «Աուգսբուրգը» Ֆրանկֆուրտում նվազագույն հաշվով հաղթեց «Այնտրախտին», իսկ «Համբուրգը» հյուրընկալվելիս պարտվեց «Հանովերին»՝ 0:2:

Երրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 7-ական միավորով գլխավորում են Լեւերկուզենի «Բայերն» ու Մյունխենի «Բավարիան», իսկ Դորտմունդի «Բորուսիան» 6 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

Գերմանիայի առաջնություն, երրորդ տուր 

«Այնտրախտ» - «Աուգսբուրգ»՝ 0:1

Ռաուլ Բոբադիլյա, 49

«Հանովեր» - «Համբուրգ»՝ 2:0

Լեոն Անդրեասեն, 13, Արտուր Սոբեխ, 24

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում