21:03  ,  14 սեպտեմբերի, 2014

Դենիս Թումասյանը մասնակցեց «Կրասնոդարի» նկատմամբ հաղթանակին

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում Բաշկիրիայի «Ուֆան» 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Կրասնոդարի» նկատմամբ: Հյուրերի կազմում գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դարձավ բրազիլացի կիսապաշտպան Մարսինյոն:

Ռուսաստանցի պաշտպան Դենիս Թումասյանն «Ուֆայի» մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման:

Ռուսաստանի առաջնություն, 7-րդ տուր

«Կրասնոդար» - «Ուֆա»՝ 0:2

Մարսինյո, 7, Պավել Ալիկին, 53

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում