20:51  ,  14 սեպտեմբերի, 2014

Դի Մարիայի առաջին գոլը, Ֆալկաոյի նորամուտն ու «Մանչեսթեր Յունայթեդի» վստահ հաղթանակը (ֆոտոշարք)

Անգլիական Պրեմյեր լիգայի չորրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական խաղադաշտում 4 անպատասխան գնդակ ուղարկեց Լոնդոնի «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» դարպասը: Առաջին խաղակեսում Լուի Վան Գալի թիմը խփեց 3 գոլ՝ հանելով հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը: Խաղի հաշիվը 24-րդ րոպեին բացեց արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան, ով իր առաջին գոլը խփեց Անգլիայի 20-ակի չեմպիոնի կազմում:  

67-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն՝ նորամուտը նշելով «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: ՔՊՌ-ի կազմում էր խաղում մանչեսթերցիների նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը:

«Մանչեսթեր Յունայթեդը» Լուի վան Գալի գլխավորությամբ առաջին հաղթանակը տարավ պաշտոնական խաղերում: Պրեմյեր լիգայի նախորդ 3 տուրերում մանչեսթերցիները պարտվել են ուելսյան «Սուոնսիին» եւ ոչ ոքի են խաղացել «Սանդերլենդի» ու «Բարնլիի» հետ, իսկ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում 0:4 հաշվով սենսացիոն պարտություն են կրել երրորդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Միլթոն Քինս Դոնս» ակումբից:

Անգլիայի առաջնություն, չորրորդ տուր 

«Մանչեսթեր Յունայթեդ» - ՔՊՌ՝ 4:0

Անխել Դի Մարիա, 24, Անդեր Հերերա, 36, Ուեյն Ռունի, 44, Խուան Մատա, 58

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս