20:33  ,  14 սեպտեմբերի, 2014

Արթուր Ալեքսանյան. Ամենաբարդ գոտեմարտն իրանցի ըմբիշի հետ էր

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Տաշքենդում ոսկե մեդալ նվաճելուց հետո պատմել է տպավորությունների մասին, Ուզբեկստանի մայրաքաղաքից փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը: 

«Երջանիկ եմ հաղթանակի համար: Եզրափակիչը բավական արագ ստացվեց: Ամենաբարդ գոտեմարտս իրանցի ըմբիշի հետ էր եւ կարողացա ռեւանշի հասնել Լոնդոնի Օլիմպիական խաղերում կրած պարտության համար: Դեռ 23 տարեկանս չի լրացել եւ մտադիր եմ երկար հանդես գալ: Հուսով եմ, որ կմասնակցեմ նաեւ 2020թ. Օլիմպիական խաղերին»,- լրագրողների հետ զրույցում ասել է ասաց 22-ամյա Արթուր Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ 98 կգ քաշայինների եզրափակիչում գյումրեցի ըմբիշը 55 վայրկյանում 8:0 հաշվով հաղթել էր գերմանացի Օլիվեր Հասլերին: Եզրափակիչի ճանապարհին Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ալեքսանյանը հաղթել էր Թուրքմենստանը ներկայացնող Արսլան Սապարմամեդովին (10:1), հունգարացի Ադամ Վարգային (2:0), բելառուս Ալեքսանդր Հրաբովիկին (1:0) եւ 2012թ. օլիմպիական չեմպիոն, իրանցի Ղասեմ Ռեզային, ում պարտվել էր Լոնդոնի Խաղերում:

Շուշանիկ Հակոբյան՝ Տաշքենդից («Դեւինպորտ» ընկերության աջակցությամբ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում