20:03  ,  14 սեպտեմբերի, 2014

Տաշքենդ. Արթուր Ալեքսանյանի չեմպիոնական գոտեմարտը եւ պարգեւատրության ֆոտոռեպորտաժը

98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը սեպտեմբերի 14-ին առաջին անգամ դարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն: Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտված աշխարհի 2014թ. առաջնության եզրափակիչում գյումրեցի ըմբիշը 55 վայրկյանում 8:0 հաշվով առավելության հասավ գերմանացի Օլիվեր Հասլերի նկատմամբ:

Եզրափակիչի ճանապարհին Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ալեքսանյանը հաղթել էր Թուրքմենստանը ներկայացնող Արսլան Սապարմամեդովին (10:1), հունգարացի Ադամ Վարգային (2:0), բելառուս Ալեքսանդր Հրաբովիկին (1:0) եւ 2012թ. օլիմպիական չեմպիոն, իրանցի Ղասեմ Ռեզային, ում պարտվել էր Լոնդոնի Խաղերում:

Շուշանիկ Հակոբյան՝ Տաշքենդից («Դեւինպորտ» ընկերության աջակցությամբ)

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում