19:04  ,  14 սեպտեմբերի, 2014

«Ինտերի» 7 գոլերն ու «Նապոլիի» տնային պարտությունը

Իտալական A Սերիայի երկրորդ տուրում «Ինտերը» տանը 7 անպատասխան գնդակ ուղարկեց «Սասուոլոյի» դարպասը: Միլանցիներից 2-ական գոլ խփեցին իտալացի Պաբլո Օսվալդոն ու արգենտինացի Մաուրո Իկարդին:

«Նապոլին» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով պարտվեց «Կյեւոյին», «Լացիոն» Հռոմում 3:0 հաշվով հաղթեց «Չեզենային», իսկ «Ֆիորենտինա» - «Ջենոա» խաղի հաշիվը չբացվեց: «Նապոլիի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը 0:0 հաշվի ժամանակ վրիպեց 11 մետրանոցից:

Իտալիայի առաջնություն, երկրորդ տուր

«Ինտեր» - «Սասուոլո»՝ 7:0

Մաուրո Իկարդի, 7, 30, Մատեո Կովաչիչ, 21, Պաբլո Օսվալդո, 43, 72, Ֆրեդի Գուարին, 74

Հեռացում՝ Դոմենիկո Բերարդի, 60 («Սասուոլո»)

«Նապոլի» - «Կյեւո»՝ 0:1

Մաքսի Լոպես, 49

Չիրացված 11 մետրանոց՝ Գոնսալո Իգուաին, 27 («Նապոլի»)

«Ֆիորենտինա» - «Ջենոա»՝ 0:0

Հեռացում՝ Ֆակունդո Ռոնկալիա, 72 («Ջենոա»)

«Լացիո» - «Չեզենա»՝ 3:0

Անտոնիո Կանդրեւա, 19, Մարկո Պարոլո, 56, Ստեֆանո Մաուրի, 90

«Կալյարի» - «Ատալանտա»՝ 1:2

Անդրեա Կոսու, 85 (11մ.) – Մարսելո Էստեգարիբիա, 4, Ռիչմոնդ Բոյակե, 67

«Սամպդորիա» - «Տորինո»՝ 2:0

Մանոլո Գաբիադինի, 34, Ստեֆանո Օկա Չուկա, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս