18:53  ,  14 սեպտեմբերի, 2014

«Բանանցը» պարտվեց Կապանում

Կապանի «Գանձասարի» եւ Երեւանի «Բանանցի» միջեւ հանդիպումով ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրը: Կապանում կայացած խաղում «Գանձասարը» կամային հաղթանակ տարավ 3:1 հաշվով: Հայաստանի գործող չեմպիոնը 11 մետրանոց հարվածով հաշիվը բացեց սկզբնամասում, սակայն կապանցիները 2 գոլ խփեցին մինչեւ ընդմիջման գնալը, իսկ երկրորդ խաղակեսում նաեւ աչքի ընկան երրորդ անգամ:  

Հայաստանի առաջնություն, 6-րդ տուր
Սեպտեմբերի 14 

«Գանձասար» - «Բանանց»՝ 3:1

Սամվել Մելքոնյան, 34, Վասիլ Պալագնյուկ, 42, Հայրապետ Ավագյան, 87 - Գեւորգ Կարապետյան, 16 (11մ.)   

Սեպտեմբերի 13

«Ալաշկերտ» - «Շիրակ»՝ 2:0

Էդգար Մալաքյան, 77, Նորայր Գյոզալյան, 80

«Փյունիկ» - «Արարատ»՝ 4:0

Կամո Հովհաննիսյան, 4, Դավիթ Մանոյան, 30, 31, Սեզար Ռոմերո, 59

«Ուլիս» - «Միկա»՝ 3:1

Էդվարդ Կպադո, 39, Հովհաննես Գոհարյան, 85, Արտակ Ալեքսանյան, 90+1 (11մ.) - Ռադե Դուգալիչ 90+2 (ինքնագոլ) 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով