17:49  ,  14 սեպտեմբերի, 2014

Միշել Տեր-Զաքարյանի «Նանտը» պարտվեց «Լիլին»

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրում «Նանտը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց «Լիլին»: Դաշտի տերերը 2 գոլ խփեցին երկրորդ խաղակեսի սկզբնամասում:

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Նանտն» ունի 7 միավոր:

Ֆրանսիայի առաջնություն, 5-րդ տուր

«Լիլ» - «Նանտ»՝ 2:0

Դիվոկ Օրիջի, 47, Մարկոս Լոպես, 50

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով