16:30  ,  14 սեպտեմբերի, 2014

Ռումյան Հովսեփյան. Մեր խաղը պարզապես չստացվեց

Դոնեցկի «Մետալուրգի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը մեկնաբանել է ֆոտբոլի Ուկրաինայի առաջնության 6-րդ տուրում «Օլիմպիկից» կրած պարտությունը:

«Սա դերբի է եւ 2 թիմերն էլ ցանակնում էին հաղթել: Ցավոք, մենք չկարողացանք անել դա: Բացեցինք հաշիվը, սակայն հետո մի քիչ կորցրեցինք կենտրոնացվածություն՝ բաց թողնելով գոլ: «Օլիմպիկն» այսօր ուներ հաղթանակի ձգտում, որն օգնեց նրանց:

Ինչ վերաբերում է մեր պաշտպաններին, ապա պարտվում է ամբողջ թիմը: Չի լինում որեւէ մեկը, ով ամեն ինչում մեղավոր է: Մեր թիմում խաղում են լավ ֆուտբոլիստներ: Կարծում եմ՝ այսօր մեզ մոտ պարզապես չստացվեց: Հիմա պետք է վերլուծել այս խաղը՝ փորձելով սխալներն ուղղել մարզումներին եւ չկրկնել հաջորդ հանդիպումներում»,- Հովսեփյանի խոսքը մեջբերում է «Մետալուրգի» կայքը:

Հիշեցնենք, որ Ռումյան Հովսեփյանը Դոնեցկի դերբիին մասնակցեց առանց փոխարինման, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը «Մետալուրգի» փոխարինոնղներ թվում էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում