14:30  ,  14 սեպտեմբերի, 2014

Վան Գալի առջեւ դրվել է չեմպիոնության խնդիր

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Լուի վան Գալի առջեւ դրվել է չեմպիոնության խնդիր, հաղորդում է The Mirror-ը:

Անգլիայի 20-ակի չեմպիոնի ղեկավարությունը հոլանդացի մասնագետին այդ առաջադրանքը ներկայացրել էր մինչեւ ԱԱ-2014-ի մեկնարկը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Վան Գալի գլխավորությամբ դեռ չի հաղթել այս մրցաշրջանի պաշտոնական խաղերում: Պրեմյեր լիգայի 3 տուրերում մանչեսթերցիները պարտվել են ուելսյան «Սուոնսիին» եւ ոչ ոքի են խաղացել «Սանդերլենդի» ու «Բարնլիի» հետ, իսկ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում 0:4 հաշվով սենսացիոն պարտություն են կրել երրորդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Միլթոն Քինս Դոնս» ակումբից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով