12:47  ,  14 սեպտեմբերի, 2014

«Սպարտակի» մեկնարկային կազմը՝ «Օտկրիտիե Արենայի» առաջին պաշտոնական խաղում

Հայտնի է Մոսկվայի «Սպարտակի» մեկնարկային կազմը «Տորպեդոյի» դեմ ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրի խաղում:

«Սպարտակ». Արտյոմ Ռեբրով, Սերգեյ Պարշավլյուկ, Եվգենի Մակեեւ, Սերդար Տասկի, Խուան Ինսուրալդե, Դմիտրի Կոմբարով, Դենիս Գլուշակով, Կիմ Չելստրիում, Կվինսի Պրոմես, Խոսե Խուրադո, Արտյոմ Ձյուբա:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արաս Օզբիլիսի եւ Յուրա Մովսիսյանի անունները բացակայում են «Սպարտակի» հայտացուցակից: Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 13։30-ին։ Դա կլինի «Սպարտակի» առաջին պաշտոնական հանդիպումն «Օտկրիտիե Արենա» ստադիոնում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում