23:49  ,  13 սեպտեմբերի, 2014

«Ռեալը» պարտվեց մադրիդյան դերբիում

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության երրորդ տուրի կենտրոնական խաղում «Ռեալը» «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում ընդունեց «Աթլետիկոյին» եւ պարտվեց 1:2 հաշվով:

Մադրիդյան դերբիի հաշիվը 10-րդ րոպեին բացեց «Աթլետիկոյի» պորտուգալացի կիսապաշտպան Տիագո Մենդեշը, ում Արքայական ակումբի պաշտպանները մոռացել էին անկյունային հարվածի խաղարկման ժամանակ: 25-րդ րոպեին «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն վաստակեց 11 մետրանոց հարված եւ, ինքն էլ իրացնելով այն, հավասարեցրեց հաշիվը: Թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի ժամանակ, իսկ երկրորդ խաղակեսում արձանագրվեց դարպասի մեկ գրավում, որի հեղինակն Իսպանիայի չեմպիոնն էր:  «Աթլետիկոյի» հաղթական գոլը 77-րդ րոպեին խփեց փոխարինման դուրս եկած Արդա Թուրանը:

«Աթլետիկոն» «Սանտիագո Բերնաբեուում» հաղթել էր նաեւ Իսպանիայի նախորդ առաջնությունում: Այս հաղթանակից հետո Դիեգո Սիմեոնեի թիմը 7 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 2 միավոր է զիջում առաջատար կատալոնական «Բարսելոնային: 3 միավոր հավաքած «Ռեալը» կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը:

Իսպանիայի առաջնություն, երրորդ տուր

«Ռեալ» - «Աթլետիկո»՝ 1:2

Կրիշտիանու Ռոնալդու, 26 (11մ.) – Տիագո Մենդեշ, 10, Արդա Թուրան, 77

«Մալագա» - «Լեւանտե»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում