20:22  ,  13 սեպտեմբերի, 2014

Ռոման Բերեզովսկին 3 գոլ բաց թողեց Սանկտ Պետերբուրգում

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում Մոսկվայի «Դինամոն» Սանկտ Պետերբուրգում 3:2 հաշվով պարտվեց առաջատար «Զենիթին»:

«Դինամոյից» խաղի հաշիվը 18-րդ րոպեին բացեց Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Մաթյե Վալբուենան, սակայն մինչեւ ընդմիջման գնալը դաշտի տերերը խփեցին 2 գոլ: Երկրորդ խաղակեսի վերջնամասում թիմերը փոխանակվեցին մեկական գոլերով:

Դինամոյականների դարպասը պաշտպանում էր Հայաստանի հավաքականի 40-ամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով խաղաց առանց փոխարինման:

«Դինամոն» ունի 15 միավոր եւ ԲԿՄԱ-ի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: «Զենիթը» տարավ 7-րդ անընդմեջ հաղթանակը՝ հավաքելով 21 միավոր: 

Ռուսաստանի առաջնություն, 7-րդ տուր

«Զենիթ» - «Դինամո»՝ 3:2

Դուգլաս, 28 (ինքնագոլ), Անդրեյ Արշավին, 40, Իգոր Սմոլնիկով, 89 – Մաթյե Վալբուենա, 18, Քրիստոֆեր Սամբա, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում