19:51  ,  13 սեպտեմբերի, 2014

Նեյմարի դուբլը հաղթանակ պարգեւեց «Բարսելոնային»

Իսպանական Պրիմերայի երրորդ տուրում կատալոնական «Բարսելոնան» սեփական խաղադաշտում 2:0 հաշվով առավելության հասավ Բիլբաոյի «Աթլետիկի» նկատմամբ:

Կատալոնացիները խաղային եւ տարածքային առավելություն ունեին ամբողջ խաղի ընթացքում, սակայն հաղթանակ կորզեցին միայն վերջնամասում: 63-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ բրազիլացի Նեյմարը, ով 5 րոպեում դարձավ դուբլի հեղինակ՝ հաղթանակ պարգեւելով «Բարսելոնային»:

Լուիս Էնրիկեի թիմը տարավ երրորդ հաղթանակը եւ 9 միավորով առաջատարն է: 

Իսպանիայի առաջնություն, երրորդ տուր

«Բարսելոնա» - «Աթլետիկ»՝ 2:0

Նեյմար, 79, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում