15:22  ,  13 սեպտեմբերի, 2014

Սիմեոնե. «Ռեալի» լավագույն խաղացողը Կասիլյասն է

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ խոսել է սպասվող դիմակայության մասին: Թիմերը կհանդիպեն Իսպանիայի առաջնության երրորդ տուրում:

«Միշտ բարդ է «Ռեալի» դեմ խաղալը, քանի որ նրանք հսկայական ճնշում են գործադրում բոլոր մրցակիցների դարպասի վրա: Այդուամենայնիվ, Արքայական ակումբի լավագույն խաղացողն ինձ համար դարպասապահ Իկեր Կասիլյասն է»,- Դիեգո Սիմեոնեի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Սեպտեմբերի 13-ին կայանալիք մադրիդյան դերբին կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում