19:12  ,  12 սեպտեմբերի, 2014

NEWS.am Sport-ի ֆոտոռեպորտաժը՝ Արսեն Ջուլֆալակյանի չեմպիոնական գոտեմարտից եւ պարգեւատրությունից

NEWS.am Sport-ը Տաշքենդից ներկայացնում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի կոչման համար 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանի գոտեմարտի ֆոտոռեպորտաժը: 

Հիշեցնենք, որ Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի առաջնությունների բազմակի մրցանակակիր, Եվրոպայի չեմպիոն եւ փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը եզրափակիչում պայքարեց խորվաթ Նեւեն Զուգայի հետ: Առաջին մրցափուլում հայ ըմբիշը հաղթեց 4:0 հաշվով: Երկրորդ մրցափուլում խորվաթ ըմբիշը դիմեց կոշտ պայքարի, գլխով հարվածների, սակայն Արսեն Ջուլֆալակյանը վստահորեն դիմադրեց եւ պահպանեց առավելությունը՝ առաջին անգամ նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: 

Առաջին գոտեմարտում Արսեն Ջուլֆալակյանը վստահ հաղթանակ էր տարել ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւի նկատմամբ, 1/8 եզրափակիչում 12։1 հաշվով պարտության մատնել ավստրիացի Ֆլորիան Մարխլին, իսկ քառորդ եզրափակիչում ուժեղ գտնվել մեքսիկացի Խուան Էսկոբարից։ Եզրափակիչի ուղեգրի համար Ջուլֆալակյանըպարտության էր մատնել վրացի Զուրաբի Դատունաշվիլին։

Շուշանիկ Հակոբյան՝ Տաշքենդից («Դեւինպորտ» ընկերության աջակցությամբ)

Շուշանիկ Հակոբյան՝ Տաշքենդից («Դեւինպորտ» ընկերության աջակցությամբ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում